20/05/2015 19:49
Հաշմանդամություն ունեցող բազմազավակ մայրը մեր օգնության կարիքն ունի (Տեսանյութ)
1972 թվականին ծնված Գայանե Կարապետյանը ապրում է Բագրատաշեն գյուղում: 2008 թվականին տեղի ունեցած ավտովթարը փոխել է նրա կյանքը. ստանալով ողնաշարի կոտրվածք, երիտասարդ կինը այժմ անվասայլակին է: Այս մասին տեղեկանում ենք «Արշակ Դաբաղյանի անվան մայր Մանե» սոցիալական ՀԿ-ից:
Գայանեն ունի երեք որդի, սակայն ճակատագրական դեպքը զրկել է նրանց մայրական գուրգուրանքից և իրենք են սկսել խնամել մորը: Ամուսինը չի աշխատում, ավագ որդիները վեադարձել են զինվորական ծառայությունից, կրտսերը դեռ 16 տարեկան է:
Այժմ հնարավորություն է ընձեռնվել երիտասարդ կնոջը վիրահատել Գերմանիայում, ինչի գումար ընտանիքը չունի: Գյուղում աշխատավարձները շատ ցածր են, և, որպես վերջին միջոց, Գայանեն դիմում է հանրության օգնությանը:
Գայանեի հեռախոսահամարն է՝ +37494 851 634:
Գայանե Կարապետյանի անունով ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏբանկում բացվել են հաշվեհամարներ՝
2476804503240000 /ՀՀ դրամ/,
2476804503240010 /ԱՄՆ դոլար/,
2476804503240020 /Եվրո/,
SWIFT: ASHBAM22: