20/05/2015 20:22
Սյունիքում կրակել են Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա
Քիչ առաջ Կապան-Գորիս ճանապարհին կրակոցներ են հնչել: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Առայժմ կարող եմ ասել, որ վիրավորներ չկան և դեպքի վայրում աշխատում է մեր խում,ը»,- ասաց նա:
Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ կրակոցները եղել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ:
Ոստիկանությունից դրանք ոչ հերքեցին, ոչ հաստատեցին: