21/05/2015 13:33
Մենք ունենք հիանալի սերունդ․ Հոգեբանը՝ «Վերջին զանգի» միջոցառումների մասին
«Որոշ երեխաներ կարող են սոցիալ-հոգեբանական առումով ճնշվել, ինչը խնդիր կլինի հետագա կյանքի ընթացքում»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Աննա Բադալյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում վերջին զանգը տոն է և նոր կյանքի սկիզբ:
Հոգեբանը, խոսելով երեխաների հագուկապի մասին, նշեց, որ այդտեղ ավելի շատ ծնողական ամբիցիաներն են երևում: Ըստ փորձագետի՝ ծնողները հաճախ հնարավորություն չեն ունենում, բայց ամեն ինչ անում են, որպեսզի ապահովեն երեխայի կարիքները:
Բանախոսը նշեց, որ կարևորը երեխայի մոտ տոնի մթնոլորտ ստեղծելն է: Ըստ նրա, մենք ունենք հիանալի սերունդ, որը բավականին լավն է, իսկ եթե ինչ որ բանում թերանում է, ուրեմն մենք վատ օրինակ ենք ծառայել: