21/05/2015 14:15
Մեր երկիրը այնպիսի վիճակում չէ, որ կարողանանք մեզ ճոխություններ թույլ տալ․ Ա․ Պողոսյան
«Մեր երկիրը այնպիսի վիճակում չէ, որ կարողանանք մեզ ճոխություններ թույլ տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը ՝ խոսելով «Վերջին զանգի» միջոցառումների մասին:
Ըստ բանախոսի՝ «Վերջին զանգը» պետք է տոն լինի երեխաների համար, բայց այդ տոնի հետ կապված կան սոցիալական խնդիրներ: Արդյունքում տոնի պատճառով երեխաները այս կամ այն պատճառով նսեմացած կարող են զգալ իրենց:
Ըստ Սպառողների միության նախագահի՝ ամենակարևորը տոնի մթնոլորտ ստեղծելն է: Արմեն Պողոսյանը կարծում է, որ հասարակության ընդամենը 10 տոկոսի համար է միևնույն մեքենայի կամ ծաղկեփնջի գինը, իսկ մնացած մասը հասարակության սոցիալական ծանր վիճակում է: Վերջին զանգի մասին նման պատկերացումների առկայությունը բանախոսը համարում է ծնողների ու դպրոցի սխալ դաստիարակության հետևանք:
Ա. Պողոսյանի կարծիքով՝ երկրի իշխանությունները պիտի լուծումներ գտնեն, որ Վերջին զանգի միջոցառումները տոն դառնան նաև մարզերի երեխաների համար: Վերհիշելով անցյալը՝ բանախոսը նշեց, որ առաջ նման ճոխության հակում չկար, և շրջանավարտները երեխաները ուղղակի հավաքվում էին Օպերայի շրջակայքում ու զբոսնում էին: