21/05/2015 16:50
Ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի ստեծման մասին համաձայնագիրը
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի գործարար միավորումներն ստեղծել են Եվրասիական տնտեսական միության գործարար խորհուրդ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս-Ղազախստանը»:
Խորհրդի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է այսօր Աստանայում:
Ինչպես նշվում է դրանում՝ գործարար խորհուրդը ստեղծվել է ռոս-բելառուսա-ղազախական բիզնես երկխոսության հիման վրա:
Նշվում է, որ այն չունի իրավաբանական անձի կարգավիճակ և գործելու է հասարակական սկզբունքներով:
Այս խորհուրդը նպատակ ունի ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար միջավայրի միասնական դիրքորոշում: