21/05/2015 11:40
Կասիլյասի ծննդյան լավագույն նվերը. Լուսանկար
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն նախօրեին տոնել է իր ծննդյան 34-ամյակը: Կասիլյասը գրառում է կատարել Instagram-ի իր պաշտոնական էջում` նշելով, որ ստացել է ծննդյան լավագույն նվերը:
«Լավագույն նվերը... Ժամանել է Վալդեբեբաս ինձ մոտ»,- գրել է Կասիլյասը` հրապարակելով որդու` Մարտինի ստորև ներկայացված լուսանկարը:
Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Իկեր Կասիլյասի կինը` սպորտային լրագրողուհի Սառա Կարբոնեռոն որդու հետ այսօր ժամանել է Վալդեբեբաս («Ռեալի» մարզաբազա) և անակնկալ մատուցել ամուսնուն: