21/05/2015 15:48
Չարբախի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով սատկել է 16 հավ
Այս գիշեր ժամը 01.25-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի կամրջի մոտակայքում այրվում է տնակ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ներքին Չարբախի 5-րդ փողոցի Մ. Պ.-ին պատկանող թիվ 1 տան խորդանոցում այրվել է վառելափայտ (40 խմ) և կից հավաբնում սատկել է 16 հավ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.38-ին, մարվել` 02.01-ին: