21/05/2015 12:40
Շիրակի մարզում մեքենան գլորվել է ձորը. Վարորդի վիճակը ծանր է
Այս գիշեր ժամը 04.58-ին ՏԿԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահաև, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի մոտ 97 կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ Ա.Ղ.-ն (ծնվ. 1976թ.) տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանաքազրկել են ավտոմեքենան: