21/05/2015 19:20
ԵՄ-ն հարգում է Հայաստանի որոշումը. Անգելա Մերկել
Եվրոպական միությունը հարգում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի յուրաքանչյուր մասնակից պետության՝ զարգացման սեփական ուղիները փնտրելու իրավունքը, միևնույն ժամանակ՝ պահպանելով ԵՄ-ի հետ համագործակցությունը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն հավելելով, որ այս հայտարարությունը կանցլերն արել է Ռիգայի գագաթաժողովի ժամանակ:
«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններից բացի՝ առավել սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, ԵՏՄ-ի հետ։ Մենք հարգում ենք նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որը դեռևս ուղիներ չի փնտրում ԵՄ-ին անդամակցելու համար և չի տեսնում իր դերը ԵՏՄ-ում։ Մենք պատրաստ ենք նաև շարունակել երկկողմ համագործակցությունը Բելառուսի հետ՝ անկախ բացահայտ հակասություններին»,- ասել է Մերկելը։
Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում է ԵՄ-ի հետ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում։