21/05/2015 11:09
Ավտոերթ՝ ընդդեմ էլէներգիայի թանկացման
«Ոչ թալանին» նախաձեռնությունը մայիսի 23-ին, ժամը 17-ին բոլորին, ովքեր դեմ են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը հրավիրում են իրազեկման ավտոերթի: Ակցիայի մասին տեղեկացնող Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ ավտոերթի նպատակն է մեր քաղաքացիներին իրազեկել մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սպասվելիք մեծ երթի մասին:
Նշվում է, որ ավտոերթը կմեկնարկի «Հրազդան» մարզադաշտի մոտից, երթուղին է՝
Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա- Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան- Կոմիտաս-Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց- Գայի պողոտա-Հեռուստաաշտարակից դեպի Էրեբունի- Արցախի պողոտա-Վստրեչից դեպի Հայրենիք-Գարեգին Նժդեհի հրապարակ-Բագրատունյաց- Մալաթիա- Լենիգրադյան- Հալաբյան- Դավթաշեն։