21/05/2015 09:16
Արմեն Երիցյանից վրեժ են լուծում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում հերթական վարկային պայմանագրի քննարկման ժամանակ բավական ուշագրավ դեպք է արձանագրվել: Վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին տրամադրվելու է 3.5մլն դոլար խորհրդարանում ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Այս համաձայնագրի հետ կապած հարց տվողների և ելույթ ունեցողների դերում հանդես են եկել ՕԵԿ խմբակցության պատգամավորները: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք որոշել են Վաչե Տերտերյանի «քթից բերել»: Սակայն իրականում նրանց կռիվը ոչ թե Վաչե Տերտերյանի հետ դեմ էր, այլ նրա ղեկավարի՝ իրենց նախկին կուսակից ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի:
Վերջինս հենց ՕԵԿ-ի կողմից նախարար դարձավ, իսկ երբ այդ կուսակցությունը որոշեց ընդդիմություն խաղալ, Երիցյանը չգնաց նրանց հետ և նախընտրեց մնալ նախարար: Այդ օրերից հետո սա առաջին դեպքն էր, երբ Արմեն Երիցյանի նախարարությունը նախագիծ էր բերել խորհրդարան, և ակնհայտ էր, որ ՕԵԿ-ականները որոշել էին առիթը բաց չթողնել»: