21/05/2015 12:08
Պալաչի եղբորը և ընկերներին բերման ենթարկելու դեպքով նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն
Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ինքնառաջադրված, «Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի՝ Պալաչի թիմակիցներին երեկ բերման ենթարկելուց հետո ազատ են արձակել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ երեկ armtimes.com-ի տեղեկություններով՝ ոստիկանները բերման էին ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին (Պալաչ) և նրա ընկերներին: Ընդ որում այս ամենն արել են շատ տարօրինակ ձևով. Պալաչին ու ընկերներին պառկացրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել ու մտցրել ոստիկանական մեքենաները:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ Արմեն Հարությունյանը ասել էր, որ ոչ թե իրեն են բերման ենթարկել, այլ՝ իր եղբորն ու իր ընկերներին: Հարցին՝ ճի՞շտ է, որ նրանց պառկեցրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել ու մտցրել ոստիկանական մեքենաները, նա պատասխանել էր.