21/05/2015 16:26
Կառավարությունը ԲՀԿ-ին տարածք տրամադրեց
Հայաստանի կառավարությունը վարձու տարածք կտրամադրի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կայացած Կառավարության նիստում։
Ինչպես հայտարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ ԲՀԿ-ն Հանրապետության փողոցի վրա կստանա 628 քառ/մ տարածք 5 տարի ժամկետով։ Վարձավճարը կազմում է 125 հազար դրամ։ Նույն տարածքում 50 հազար դրամ վարձավճարով 215 քառ/մ տարածք կստանա Ռամկավար Ազատական կուսակցությունը։