21/05/2015 14:05
Փաստաբան. Բուդաղյանների քրեական գործից նյութեր են անհետացել
Բուդաղյանների քրեական գործից նյութեր են անհետացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը ամեն անգամ քրգործից նյութերի անհետանալու վերաբերյալ հարցին պատասխանում է, որ հոգնած են եղել, վրիպել կամ էլ շփոթվել են:
«Հարցնում ենք՝ ինչո՞ւ չկա քննչական գործողության տեսագրությունը, արձանագրության մեջ նշված է, որ այն տեսագրվել է, քննիչը պատասխանում է, որ շփոթմամբ է գրել, որ տեսագրվել է, իրականում չի տեսագրվել կամ գրված է, որ հեռախոսային վերծանումներից 26 թերթ է կցվում գործին, իսկ գործի մեջ կա 16 թերթ, քննիչն ասում է՝ ծանրաբեռնված է եղել, շփոթմամբ 16-ի տեղը 26 է գրել, կամ հարցին, թե ինչո՞ւ է գրված 24 թերթ, իսկ քրգործում կա 22 թերթ, է ասում է՝ գերհոգնած եմ եղել, սխալվել եմ»,- ասաց փաստաբանը: