21/05/2015 10:20
Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում մայիսի 21-25-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻՆ-ից:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին էապես չի փոխվի, 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում մայիսի 21-25-ին` երեկոյան ժամերին և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: