21/05/2015 09:34
«Հնարավոր է վրեժխնդրությունից դրդված սիրողական կրակող է եղել». Մարտիրոսյանը՝ Սյունիքի միջադեպի մասին. «Առավոտ»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենաների վրա երեկ կատարված զինված հարձակմանն, ասել է.
«Չեմ կարող բացառել նաև վրեժխնդրության տարբերակը, որովհետև դրա համար էլ առիթներ շատ կան: Որևէ վարկած այս դեպքում չեմ կարող ճշմարտություն համարել: Մենք չգիտենք, թե ինչ տրամաչափի զենքով են կրակել: Կարող է թատրոնի տարբերակն է՝ ուշադրություն շեղելու կամ գազ բաց թողնելու համար, կարող է լինել նաև իրական վրեժխնդրություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: