21/05/2015 17:51
Գ.Կոստանյան. Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացածին դատի կտամ
Ապացույցները ձեռք բերվեց՝ դատի կտամ ցանկացածին: Սուրիկ Խաչատրյան չէ՝ ցանկացած Սուրիկ Խաչատրյանի : Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը.
«Նենց որ հանգիստ եղեք, ես այդ խնդիրը չունեմ»,- շեշտեց նա ու խորհրդավոր ժպտաց:
«Ես շատ եմ ասել՝ ինձ համար բացարձակ որևէ կապ չունի անձը, կարևոր է մի բան. ապացուցվեց հանցագործությունը, ապացուցվեց այդ անձի մասնակցությունը հանցագործությանը՝ դատի կտամ: Ցանկացածին: Ապացուցվեց, որ անմեղ է՝ ինչ հասարակական ընկալում, ինչ պահանջ, ինչ կարծիք ուզում է լինի՝ երբեք դատի չեմ տա»,- հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը:
Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին ապա նա շեշտեց՝ եթե ապացուցվեց՝ ցանկացածին քրեական պատասխանատվության կենթարկի, ընդ որում կոնկրետ այս դեպքում եթե ապացուցվի, ապա հենց ինքն է մեղադրանքը պաշտպանելու.
«Էլ չգիտեմ ինչ եղանակներով հասարակությանը, քաղաքացիներին պետք է ցույց տամ, որ, հարգելիս, հասլացանք ես գլխավոր դատախազ եմ, բայց ես էլ եմ մարդ: Ցանկացած հանցագործության դեպքում ես հասկանում եմ, որ այդ հանցագործությունը վաղը կարող է իմ հարազատի հանդեպ լինի, իմ նկատմամբ լինի և ես չեմ կարող հանդուրժող լինել»: Գ.Կոստանյանը նկատեց, որ խնդիրը նրանում է, որ բոլորը միանգամից համարում են, որ մեղավորը կոնկրետ այս անձն է, բայց ոչ ոք նրան պատասխանատվության չի ենթարկում: Բայց, կրկնեց նա, եթե գործով ապացույցներ լինեն, ապա ոչ մի խոչընդոտ չի լինի: