21/05/2015 09:40
Հալեպը հայաթափվում է
«Սիրիայի ավանդական համայնքից սիրական պատերազմի հետևանքով հեռացել է հայության երկու երրորդը։ Մի մեծ հոսք եղել է նաև վերջին ամսվա ընթացքում արձանագրված լարվածությունից հետո։ Այսինք՝ այսօր Հալեպն ապրում է շատ լուրջ հայաթափման վտանգ»,- «168 ժամի» թղթակցին ասել է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը անդրադառնալով սիրիական պատերազմի հետևանքով Սիրիայի հայ համայնքում ստեղծված վիճակին։
Ըստ նրա՝ Սիրիայից հայության արտահոսքը թուլացնում է հայ համայնքը և քրիստոնյա բնակչության դիրքերը Սիրիայում։