21/05/2015 09:57
«Գնա, առաջադրվի, ընտրվի, ես չեմ միջամտելու». Վարչապետը՝ որդուն
«Ժամանակի» թղթակցի հարցին՝ ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվել՝ որդուն առաջադրելով քաղաքապետի ընտրություններում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Իրենց որոշումն է: Ինքը Արտաշատի դպրոցում է սովորել, ունեն ընկերներ: Ինքն ինձ ուղղակի ասեց, որ` նման առաջարկ եմ ստացել, ձեր խորհուրդը՝ որպես հայրիկ և որպես նաև վարչապետ:
Ասել եմ` ծանր, պատասխանատու աշխատանք է, եթե հաջողվի ընտրվեք, արտաշատցիները ձեզ ձայն տան, նաև ծանր աշխատանք է, նաև՝ պատվաբեր, ինքդ որոշի՝ եթե կարող ես այդ բեռը վերցնել, գնա, առաջադրվի և ընտրվի, ես չեմ միջամտելու»: