21/05/2015 13:16
Նաիրիտցիները բարձրախոս չտրամադրեցին Անի Զախարյանին
Կառավարության մոտ այսօր բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտի» նախկին աշխատակիցերը հրաժարվեցին բարձրախոս տրամադրել «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանին։
Ա. Զախարյանը իր հետ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ուղղված նամակ-պահանջագիր էր բերել, որը ցանկանում էր բարձրաձայն ընթերցել։ Նա ստիպված այն առանց բարձրախոսի ընթերցեց, սակայն ուշադրության չարժանացավ նաիրիրտցիների կողմից:
Նաիրիտցիների կարծիքով՝ Անի Զախարյանը կառավարություն է եկել ինքնագովազդի նպատակով և իրենց չի կարող օգնել։