21/05/2015 10:05
Պալաչի հեռուստաընկերության կապն անջատել են
Երեկ անսպասելիորեն անջատվել է Աբովյան քաղաքի Աբովյան TV-ի կաբելային կապը: Հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը «Ժամանակի» թղթակցին ասել է, որ կապն ասնպասելիորեն անջատվել է այն բանից առաջ, երբ իրենք հատուկ թողարկում էին պատրաստել այն մասին, որ Աբովյանում դեռ նախընտրական քարոզարշավը օրենքով սահմանված կարգով չսկսված՝ թեկնածուներից մեկը՝ Վահագն Գևորգյանը, շտաբ է բացել, և նախընտրական պաստառներ են փակցված: Եվ քանի որ աբովյանցիների մեծ մասը դիտում է կաբելային եթերը ապա նրանք զրկվել են նաև հատուկ թողարկումը դիտելուց:
Նշենք, որ Աբովյան հ/ը-ն պատկանում է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Հարությունյանին (Պալաչ), որը նա գնել է անցած տարի: