21/05/2015 15:05
«Սիրիահայերը հիմնականում ցանկանում են հաստատվել Երևանում»
Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ, իսկ Սիրիայում մնացած մեր հայրենակիցների հետ սփյուռքի նախարարությունը մշտական կապի մեջ է և օգնություն է ցուցաբերվում: Այսօր կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը նաև նշեց, որ Հալեպում իրավիճակը ծանր է, իսկ վերջին մեկուկես ամիսներին զինյալների թիրախում են նաև քրիստոնեական շրջանները, ինչի հետևանքով ավերվել է Հալեպի Սրբոց Նահատակաց եեղեցին:
«Զինյալները պայմաններ են դնում մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք արագ հեռանան տարածքից: Հալեպահայերի մի մասը տեղափոխվում է Սիրիայի առավել անվտանգ տարածքներ, մի մասը դուրս է գալիս Հալեպից, իսկ մյուս մասը շարունակում է մնալ այնտեղ»,- նշեց նախարարը:
Հ. Հակոբյանը հայտնեց, որ նախարարությունը գումարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ հասկանալու, թե ինչ կարող են անել և ինչպես աջակցել մեր հայրենակիցներին, հանդիպել է նաև բարեգորական կառույցների, ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի հետ, ճշտել, թե ինչ հնարավորություն կա սիրիահայերին օժանդակություն ցուցաբերելու համար:
«Առաջին խնդիրը բնակարանի հարցն է, քանի որ նրանք հիմնականում ցանկանում են հաստատվել Երևանում: Բնակարանի վարձի հետ կապված խնդիրը ՄԱԿ-ի գրասենյակի և բարեգործական կառույցների օժանդակությամբ լուծվել է: Էկոնոմիկայի նախարարության հետ այժմ ակտիվացնում ենք փոքր բիզնեսի կազմակերպանն օգնելու գործողությունները, որպեսզի նրանց համապատասխան վարկեր տրամադրվեն: Խնդրում ենք գործատուներին, որ առավել հեշտությամբ սիրիահայերին ընդունեն աշխատանքի»,- ասաց Հ.Հակոբյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ քննարկվել է սիրիահայերին առողջապահական օգնություն խնդիրը, որը կցուցաբերվի պետպատվերի շրջանակում, կառավարությունը կկարողանա 300-ից ավելի սիրիահայ երեխաների ամառային հանգիստը կազմակերպել ճամբարներում:
«Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջիկայում կայցելի Սիրիա՝ ծանոթանալու իրավիճակին: Սիրիայում կլինի նաև պատգամավորների խումբ»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: