21/05/2015 09:20
Լրագրողների նյարդերը սկսել են տեղի տալ ՕԵԿ պատգամավորների վարքից
Խորհրդարանական լրագրողների նյարդերը սկսել են տեղի տալ ԱԺ ՕԵ խմբակցության վարքից: Պատգամավորներից ոմանք էլ նիստերի դահլիճ մտնելիս կատակում են՝ գնում ենք ՕԵԿ-ին լսելու, ոմանք էլ չեն կարողանում նստել դահլիճում: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակը»:
«Այն բանից հետո, երբ ԱԺ նիստերը սկսել են ուղիղ հեռարձակվել ՕԵԿ-ի Հ3 հեռուստաալիքով, ՕԵ խմբակցության բոլոր 5 պատգամավորներով պիոներական պարտաճանաչությամբ հերթագրվում են հարցեր տալու, հետո՝ ելույթների, հետո՝ խմբակցության անունից ելույթի համար: Որպեսզի հանկարծ ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը հետ չմնա, նրա հարցերն էլ գրում են, որ կարդա:
ՕԵԿ-ն այնքան է ջուր ծեծում, որ լրագրողական օթյակում, երբեմն, բռնկումներ են լինում: Երեկ էլ, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՎԶԵԲ-ի հետ կնքված 3.5 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը, որի միջոցներն ուղղվելու են աղբահանության խնդիրների լուծմանը, Հեղինե Բիշարյանը սկսեց խոսել «համապատասխան» ճանճերի մասին»,- հավելել է թերթը: