22/05/2015 10:13
«Ազատամարտիկների դաշինքը» պարապուրդի է մատնվել
«Ի՞նչ գործողություններ եք նախատեսում անցկացնել դաշինքով»,- երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցիը հետաքրքրվել է «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանից: «Ոչ մի բան»,- հայտարարել է Գասպարյանը: «Երբ ժողովուրդը ոտքի կանգնի, իր խոսքը կասի, դաշինքն էլ իր կողքը կկանգնի»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ չգիտի թե երբ ոտքի կկանգնի ժողովուրդը:
Թերթի թղթակցի դիտարկմանը, թե պարապուրդի մե՞ջ են, նա պատասխանել է. «Բայց ինչի՞ պարապուրդի մեջ, ժողովներ ենք անում, այցելություններ, հանդիպումներ, օգնություններ ենք կազմակերպում կռված տղաներին, զոհվածների ընտանքիներին»:
Նա նաև հայտարարել թ, որ դաշինքը ստեղծվել է ժողովուրդն կողքին լինելու համար ու համ էլ իրենք փորձում են հետևել գործընթացներին: