22/05/2015 10:33
Լուիշ Ֆիգուն հանել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից
Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն որոշել է հանել թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրոթյուններից: Այս մասին տեղեկացնում է «AP» գործակալությունը:
Ավելի վաղ իր թեկնածությունը հանել էր Հոլանդիայի ֆուտբոլային միության ղեկավար Միխայել վան Պրագը: Միխայել վան Պրագը նշել է, որ հանել է իր թեկնածությունը Հորդանանի արքայազն Ալ Ալ-Հուսեյնին աջակցելու համար: Վերջինս այժմ հանդիսանում է ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերի միակ հակառակորդը:
ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները կայանալու են մայիսի 29-ին, Ցյուրիխում: 79-ամյա Բլատերը կարող է 5-րդ անգամ ընտրվել այդ պաշտոնում: