22/05/2015 10:52
Ժամը 10.30 դրությամբ ՃՈ հատուկ պահպանվող տարածք արդեն տեղափոխվել է 13 մեքենա
Այսօր ժամը 10.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 13 տրանսպորտային միջոց. 5-ը` Երևանում, որոնց վարորդները` անչափահաս, 8-ը` մարզերում, որոնց վարորդները` անչափահաս: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանությունից հիշեցնում են, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: