22/05/2015 12:23
Ռուբեն Հակոբյան. Կոստանյանը համոզիչ չէր
Ցանկանած կայացած ժողովրդավարական երկրում համոզիչ ու չհամոզիչ լինելու հարցեր չէին առաջանա, եթե դատարանները լինեին անկախ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպի վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի պարզաբանումներին, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Գ. Կոստանյանի պարզաբանումները համոզիչ չէին:
«Ցանկացած ժողովրդավարական երկրում դատարանները լինում են անկախ, իսկ այստեղ դատարաններն անկախ չեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակոցներին, ապա «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ ինքն անձամբ դատապարտում է նման երևույթները և լինի դա Սուրիկ Խաչատրյանը, թե որևէ մեկ ուրիշը.
«Նման երևույթներն առհասարակ արատավոր ու դատապարտելի են»: