22/05/2015 09:17
Ջերմուկում «Արարատ Հայաթ» հյուրանոց է բացվելու
Մայիսի 29-ին Ջերմուկում մեծ շուքով բացվելու է «Արարատ Հայաթ» հյուրանոցը, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանն է: «Հայկական Ժամանակի» տեղեկություններով, նորակառույց հյուրանոցի բացմանը ներկա է լինելու նաև Սերժ Սարգսյանը:
«Արարատ Հայաթի» մայր հյուրանոցը Մոսկվայում է, որտեղ էլ հիմնականում իջևանում և հանդիպումներ են ունենում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները: