22/05/2015 10:00
ԲՀԿ-ն չի պաշտպանելու վարչապետի որդու թեկնածությունը
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումայանը երեկ «Ժամանակի» հետ զրույցում ասել է, որ Արտաշատի ընտրություներում որևէ թեկնածու չեն պաշտպանելու: «Եղել է քննարկում, որոշել ենք որևէ մեկին չպաշտպանել»:
Ինչպես հայտնի է Արտաշատ քաղաքի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: «Ժամանակի» թղթակիցը հետաքրքրվել է արդյո՞ք ԲՀԿ-ն չի պաշտպանի Ա.Աբրահամյանի թեկնածությունը: Չէ՞ որ նա ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է: «Բարեկամությունն ու խնամիությունը որևէ կապ չունեն քաղաքականության հետ»,- ասել է Մ. Մելքումյանը: