22/05/2015 09:32
ԲՀԿ-ական տղամարդիկ առանց Նաիրա Զոհրաբյանի լավ քեֆ են արել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Աբրահամ Մանուկյանի և Մուրադ Գուլոյանի հետ երեկ Գառնիում խնջույք են կազմակերպել: ԲՀԿ-ականները որոշել են նշել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշերի Մելոյի և Արշակ Մխիթարյանի՝ Բրիլյանտի Արշակի ծննդյան տարեդարձները, որոնք դեռևս ամսվա առաջին կեսին են եղել: Մելիք Մանուկյանի ծննդյան տարեդարձը եղել է մայիսի 5-ին, իսկ Արշակ Մխիթարյանինը` մայիսի 15-ին:
Երեկ «Ժողովուրդի» թղթակիցը նկատել է, որ ԲՀԿ-ական պատգամավորները ԱԺ նիստի ընթացքում անգամ ակտիվ նախապատրաստական եռուզեռի մեջ էին` պայմանավորվելով, թե որտեղ և որ ժամին պետք է կայանա խնջույքը: Նկատենք, որ կերուխումը կազմակերպվել է այն օրերին, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Հայաստանից բացակայում է: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ականները ծննդյան արարողությունն անգամ հետաձգել են, որպեսզի կարողանան միայն տղերքով «քեֆ անել»: