22/05/2015 09:39
Ծառուկյանը հայրենի գյուղ Առինջում կբացի 7-րդ եկեղեցին
«Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Քաղաքականությունից դուրս եկած, բարեգործությամբ և սպորտով զբաղվող Գագիկ Ծառուկյանը հուլիսի 22-ին հայրենի գյուղ Առինջում կբացի 7-րդ եկեղեցին, ինչի խոստումը տվել էր Աստծուն՝ վաղուց:
Այս վերջին եկեղեցու կառուցումը, ինչպես տեղեկացրին Ծառուկյանին մոտ կանգնած աղբյուրները, անչափ «նուրբ ու միստիկ» պատմություն ունի. դա Ծառուկյան ընտանիքի շնորհակալությունն է Աստծուն՝ ընտանիքի անդամներից մեկի առողջացման ու ուխտագնացության մասով»։