22/05/2015 09:09
Կենդանաբանական այգու շինարարությունը ոչ մի կերպ չեն կարողանում ավարտել մինչև հունիսի 1-ը
Թեև Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ամեն գնով բացել Կենդանաբանական այգին, բայց, «Հրապարակի» տեղեկություններով, դեռ շատ աշխատանքներ կան անելու: Բանն այն է, որ այգում սկսված ծավալուն շինարարությունը ոչ մի կերպ չեն կարողանում ավարտին հասցնել մինչև հունիսի 1-ը:
Թերթին հայտնի է դարձել նաև, որ քաղաքապետն օրերս այցելել է Կենդանաբանական այգի, դժգոհել շինարարությտն տեմպերից՝ պահանջելով արագացնել: «Սակայն շինարարությունն արագացնելու համար պետք է վարպետներն արտաժամյա աշխատեն, ինչի համար ոչ ոք պատրաստ չէ վճարել՝ «փող չկա»: Զարմանալի չի լինի, որ այգին բացեն՝ «կարմիր լենտը» կտրեն, բայց «ձեռի հետ» շարունակեն շինարարությունը: Ի դեպ, օրերս այգու բնակիչներից մեկը՝ զեբրն է սատկել»,- հավելել է թերթը: