22/05/2015 09:53
Հակոբ Հակոբյան. Թանկացումն անխուսափելի է
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ «Իրատես de facto»-ն զրուցել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ հակոբյանի հետ։ Հարցին՝ էլեկտրաէներգիայի թանկացումը չի՞ հանգեցնի այլ ապրանքների թանկացմանը, Հ. Հակոբյանը պատասխանել է. «Էլեկտրաէներգիան այնպիսի արտադրանք է, որի գնից կախված է ամբողջ տնտեսությունը։ Այնպես որ թանկացումների շղթան անխուսափելի է։ Էլեկտրաէներգիայի 1 կվտ-ի ցանկացած թանկացում տնտեսության մեջ բերելու է գների բարձրացում»։
Հարցին՝ սոցիալական բունտի հավանականությունը մեծ չե՞Ք համարում, Հ. Հակոբյանը պատախսանել է. «Թանկացումը, այո, խոցելի խավելի համար շատ ծանր կլինի և երկրորդեմ՝ կառավարությունն անպայման պետք է որոշում կայացնի փոխհատուցելու դրա հետևքնենրը»։