22/05/2015 09:48
Սփյուռքի նախարարն ահազանգում է. «Սիրիայում վիճակն ավելի է վտանգվում»
«Վերջին մեկ ամսվա ընթացքում Հալեպը հայտնվեց շրջափակման մեջ։ Դուք տեղյակ եք, որ հրթիռակոծվեց մեր եկեղեցին, և այսօր շարունակում են թալանվել, պղծվել մյուս եկեղեցիները։ Մեր հայրենակիցների դեմ պայման են դնում, որ արագ հեռանան։ Մի մասը որոշում է կայացրել տեղափոխվել Սիրիայի ավելի անվտանգ տարածքներ, մյուս մասը դուրս է գալիս երկրից, մնացածն էլ շարունակում են մնալ տեղում»,- «Իրավունքի» փոխանցմամբ՝ ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Նա հավելել է.«Սիրիայում վիճակնավելի է վտանգվում»։