25/05/2015 19:24
Նովոսիբիրսկի աղբանոցներից մեկում հայտնաբերել են կառատեի աշխարհի չեմպիոն Անտոն Կրիվոշեևի դին
Նովոսիբիրսկում հայտնաբերել են մայիսի 21-ից անհետ կորած աշխարհի կարատեի չեմպիոն Անտոն Կրիվոշեևի դին: Այս մասին հայտնում է vesti.ru-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Այս օրերի ընթացքում մարզիկին փնտրում էին նույնիսկ ուղղաթիռներով: Այսօր նրա մարմինը հայտնաբերել են աղբի տոպրակի մեջ՝ աղբանոցում:
Նշենք, որ 25-ամյա Անտոն Կրիվոշեևը տանից դուրս էր եկել մայիսի 21-ին՝ իր Porsche Cayenne մեքենայով: Վերջին անգամ նա կապի էր դուրս եկել 14:35-ին, որից հետո դադարել էր պատախանել հեռախոսազանգերին: Քիչ ուշ մարզիկի մեքենան հայտնաբերել էին ճանապարհին, սակայն նա, հեռախոսը կամ փաստաթղթերը դրանում չեն եղել:
Դեռևս չկա սպանության ոչ մի վարկած: