25/05/2015 15:10
Նախարար. Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղն, իսկապես, քաղաքական նախագիծ է
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց նաև Facebook սոցցանցի միջոցով իրեն ուղղված հարցերին: Ա. Աշոտյանը, պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ի՞նչ է նշանակում նախարարի այն արտահայտությունը, թե Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը քաղաքական նախագիծ է, ասաց, որ Հայաստանը Եվրոպական կրթական տարածքի անքակտելի մաս է, և այն, ինչ վերաբերում է Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղին, իսկապես քաղաքական նախագիծ է:
Նախարարի խոսքով՝ տարբեր վարկանիշներով՝ աշխարհի 100, 200 կամ 25 լավագույն բուհերի թվում է նաև Լոմոնոսովի անվան համալսարանը և այդ բուհը կխթանի կրթական ծրագրի արդիականացումը, ինչպես նաև կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր:
«Չեմ կարծում, որ այն հակակրթական և հակաքաղաքական քայլ է»,- ասաց նա:
Նախարարն անդրադարաձավ նաև նաիրիտցիների ուսանող զավակների ուսման վարձերին՝ ասելով, որ դրանց վճարումը կհետաձգվեն.
«Այդ հարցերով կարող են դիմել ուղիղ ԿԳ նախարարություն»: