25/05/2015 14:55
Բակո Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ այսօր անցկացվել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 2015թ. հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը և հրդեհավտանգ ժամանակահատվածում առաջացող հրդեհների դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Ելույթներով և զեկույցով հանդես են եկել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, շրջվարչակազմերի ղեկավարները:
Արցախի ղեկավարը կառավարությանը հանձնարարել է բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար մինչև հունիսի 1-ը ստեղծել օպերատիվ շտաբ` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ: