25/05/2015 13:44
Հարսնաքարի մոտ՝ կամրջի տակ, ոչ սթափ վիճակում 77-ամյա քաղաքացի է ընկել
Նախօրեին ժամը 12.41-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հարսնաքար հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ կամրջի տակ, ոչ սթափ քաղաքացի է ընկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները 77-ամյա Հ. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ:
Բժիշկները Հ. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար: