25/05/2015 18:25
Չարենցավանի կորած բնակչուհին հայտնաբերվել է Երևանում
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի, 32 շենքի, 36-րդ բնակարանի բնակչուհի, 1982 թ. ծնված Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը զբոսնելու նպատակով դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։
Ոստիկանությունից հայտնում են, որ Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 25-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Ռուզաննա Մարկոսյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում