25/05/2015 11:34
Նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Նրան ուղեկցել են ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը և բուժվարչության պետ գնդապետ Կ.Խաչատրյանը:
Նախարար Սեյրան Օհանյանը նախ այցելել է հիվանդ զինծառայողներին, մանրամասն ծանոթացել նրանց առողջական վիճակին, հանդիպել և զրուցել նրանցից շատերի ծնողների հետ: Այնուհետև նախարարը բժիշկների հետ առանձին խորհրդակցություն է անցկացրել, տվել համապատասխան հանձնարարականներ: Իսկ վերջում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է զինծառայողների կյանքի փրկության և բուժման հարցերում առավել աչքի ընկած մի քանի բժիշկների: