25/05/2015 19:41
ՊՆ. Մարդիկ, ովքեր շահարկում ՏՏ ոլորտի ու ՊՆ-ի համագործակցության հարցը՝ երբևէ գործնական առաջարկ չեն արել
Վերջին տարիներին մենք բավականին լուրջ աշխատանք ենք տանում սեփական ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ: Արդեն ընդունել ենք ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքը և համապատասխան աշխատանք ենք տանում ՏՏ ոլորտի հայրենի արտադրողների հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողներին, ովքեր նախարարին փախանցեցին ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանի մտահոգությանը, թե ՏՏ ոլորտի ու ՊՆ-ի համագործակցությունը բավարար չէ:
Նախարարի խոսքով՝ ՊՆ-ին արված բոլոր գործուն առաջարկների վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ.
«Այն մարդիկ, ովքեր այս հարցը շահարկում են երբևիցե գործուն առաջարկություններ չեն արել: Այն առաջարկությունների շուրջ, որոնք գործնական են եղել, իսկ այդպիսի առաջարկությունները բազմաթիվ են, համապատասխան որոշումներ ընդունվել են»,- ասաց Պաշտպանության նախարարը: