25/05/2015 19:35
Ակցիա ՎիվաՍել-ՄՏՍ-ից. Սմարթֆոն՝ մեկ դրամով
Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «STARTPHONE» հետվճարային սակագնային պլանին 24 ամսով՝ Alcatel One Touch POP C7 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից:
Նշված ժամկետով սակագնային պլանին բաժանորդագրվելով՝ 5900 դրամ ամսավճարի դիմաց, որն, ի դեպ, առաջարկվում է միայն Alcatel One Touch POP C7 սմարթֆոն ձեռք բերելիս, բաժանորդը ստանում է.
· ամսական 5000 ներցանցային րոպե խոսելաժամանակ
· ամսական 2000 ՄԲ ինտերնետ
· ամսական 200 ներցանցային SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն
«Բաժանորդներին հարմարավետ պայմաններով սմարթֆոններ հասանելի դարձնելը մեր ընկերության ռազմավարության կարևոր ուղղություններից է: Դրանով մենք պայմաններ ենք ստեղծում, որ ավելի մեծ թվով բաժանորդներ կարողանան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերժամանակակից ցանցի հնարավորություններից: Այս առաջարկը հերթական քայլն է` ուղղված այդ նպատակի իրականացմանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: