25/05/2015 11:14
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 25-29-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում մայիսի 25-29-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:
Մայիսի 25-ի ցերեկը սպասվում է +24 +26, երեկոյան՝ +19 +21, մայիսի 26-ի գիշերը՝ +13 +15 աստիճան: