25/05/2015 12:06
Մեկնարկեց Ռոլան Գարոսը. Ֆեդերերն ու Վավրինկան հաղթեցին
Ֆրանսիայում մեկնարկեց թենիսի Մեծ Սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարը՝ «Ռոլան Գարոսը»: Խաղային առաջին օրն ասպարեզ դուրս եկան շվեյցարացիներ, աշխարհի 2-րդ և 9-րդ թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերն ու Ստեն Վավրինկան:
Ֆեդերերի մրցակցին էր կոլումբիացի Ալեխանդրո Ֆալյան, ում շվեյցարացին հաղթեց 6:3, 6:3, 6:4 հաշվով:
Վավարինկային դիմակայում էր Մարսել Իլհանը, ով երեք խաղափուլերում հաղթեց միայն 8 գեյմ: Գրանցվել է 6:3, 6:2, 6:3 հաշիվը:
Արդեն ավարտված հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
Ռոբերտո Բաուտիստա – Ֆլորիան Մայեր՝ 6:3, 6:1, 6:3
Դամիր Ջումհուր – Միխայել Յուժնի՝ 6:2, 6:1. վերջինս հրաժարվել է հետագա պայքարից
Լուկաշ Ռոսոլ – Էլիաս Իմեր՝ 6:2, 7:6(7), 6:3
Ֆիլիպ Կոլշրայբեր – Գո Սոեդա՝ 6:1, 6:0, 6:2
Մրկոս Բաղդատիս – Իվո Կարլովիչ՝ 7:6 (6), 6:4, 6:4