25/05/2015 15:30
Ընտրությունների նախնական տվյալներով Լեհաստանի նոր նախագահ է ընտրվել Անջեյ Դուդան
Լեհաստանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ընտրողների ձայների 52%-ով առաջատար է Անջեյ Դուդան: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, սրանք արդեն ընտրությունների նախնական ու ճշտված տվյալներ են, որոնք հրապարակվել են Վարշավայում Exit poll-ի կողմից։
Հիեցնենք, որ Լեհաստանում ընտրությունների 2-րդ փուլն անցկացվել է կիրակի՝ մայիսի 24-ին։ Քվեաթերթիկներում նշված են եղել երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու և երկրի ամենախոշոր ընդդիմադիր՝ «Իրավունք և արդարություն» կուսակցությունից թեկնածու Անջեյ Դուդայի անունները։
Համաձայն Exit poll-ի արդյունքների՝ Դուդայի օգտին քվեարկել է ընտրողների 52.0%-ը, Կոմորովսկու օգտին՝ 48.0%-ը։
Լեհաստանի գործող նախագահ Կոմորովսկին ընդունել է իր պարտությունն ընտրություններում և շնորհավորել Դուդային հաղթանակի կապակցությամբ։
Ձայների հաշվարկների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն մայիսի 25-ի երեկոյան։ Ընտրությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 10-ին։