25/05/2015 10:02
Ավարտվել է գործարար Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունը
Ավարտվել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է Газета-ն` հղում անելով Интерфакс-ին:
«Հայրապետյանին տեղեկացվել է Բաշկիրիայի նախկին սենատոր, «Բաշնեֆթի» նախկին ինժեներ Իգոր Իզմեստևի նկատմամբ խարդախության հարցով քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Այս գործով անցնում էր նաև Լևոն Հայրապետյանը», - Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքերն է մեջբերում լրատվականը:
Հիշեցնենք, որ գործարարը ձերբակալվել էր 2014-ի հուլիսին Դոմոդեդովո օդանավակայանում` հանցավոր ճանապարհով ձեռքբերված դրամական միջոցների օրինականացման և յուրացման կասկածանքով:
Լրատվականը նշում է, որ հետաքննության տվյալներով` Հայրապետյանը խաբեությամբ յուրացրել է Իզմեստևին պատկանող 700 000 դոլարը