25/05/2015 13:28
Լևոն Հայրապետյանի տնային կալանքը դատարանն օրինական է ճանաչել
Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել մինչև հուլիսի 15-ը «Բաշնեֆտ» նավթային ընկերության գործով անցնող հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
Դատարանը այս որոշմամբ մերժել է պաշտպանության բողոքը, որը խնդրում էր ազատ արձակել Հայրապետյանին գրավի և ներկա լինելու մասին պարտավորության դիմաց: Լ. Հայրապետյանը դատական նիստին չի մասնակցել «առողջության կտրուկ վատանալու» պատճառով:
Քննիչը ներկայացրել է Ռուսաստանի պատժի կրման դաշնային ծառայությունից տեղեկանք այն մասին, որ Լ. Հայրապետյանը խախտում է տնային կալանքի պայմանները՝ գործով անցնող մեկ այլ անձի՝ ԱՄՆ քաղաքացի Սեմ Քիսլինի հետ իր դիրքորոշումները համաձայնեցնելով, սակայն խնդրագիր չի ներկայացնել Լ. Հայրապետյանին բանտ տեղափոխելու համար: