25/05/2015 12:30
Արդարադատության նախարարը հույս ունի, որ արդարությունն ու օրենքը կհաղթեն
Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հույս ունի, որ արդարությունն ու օրենքը կհաղթեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վրա կատարած մահափորձի և նրա որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, ասաց Հովհ. Մանուկյանը։
Նա անլուրջ անվանեց հարցը՝ Ս. Խաչատրյանի վրա մահափորձը սարքա՞ծ է եղել:
Հովհ. Մանուկյանը կոռեկտ չհամարեց մեկնաբանել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունն այն մասին, որ օրենքը բոլորի համար հավասար է, սակայն համաձայնեց, որ անհատների անունները նշանակություն չունեն։