25/05/2015 11:02
Բորուսիա-Վերդեր 3:2. Մխիթարյանը` հաղթական գոլի հեղինակ (Տեսանյութ)
Գերմանիայի առաջնության նախավերջին` 33-րդ տուրում, Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է «Վերդերին»: Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, առաջին խաղակեսի ավարտին մոտ գրավել է մրցակցի դարպասը: Այդ գոլը հաղթական է եղել «Բորուսիայի» համար:
«Բորուսիա» Դ.-«Վերդեր»`3:2
Գոլերը` Կագավա 15, Օբամեյանգ 17, Մխիթարյան 42 – Օզտունալի 26, Սելասի 85
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակել է 46 միավոր և մնացել 7-րդ հորիզոնականում: