25/05/2015 13:51
ՀՀ արտգործնախարարը կայցելի Լիբանան
Մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլի հրավերով կայցելի Բեյրութ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լիբանանի ղեկավարության հետ։
Բեյրութում Հայաստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ։